Բրիտանիայի վարչապետը ծրագրում է հանդիպել Պուտինի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակը հաստատել է, որ Մեյը ծրագրում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերին՝ Չինաստանում կայանալիք G20-ի գագաթաժողովի շրջանակներում։

Ավելի վաղ Կրեմլի մամլո ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Մեյը հեռախոսազրույց են անցկացրել և ծրագրել են մոտ ապագայում անձնական հանդիպում ունենալ։ Մամլո ծառայության տվյալներով՝ զրույցի ընթացքում կողմերը նաև պայմանավորվել են ակտիվացնել համատեղ աշխատանքը մի շարք ուղղություններով։ Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել բրիտանական կողմի նախաձեռնությամբ։

G20-ի գագաթաժողովը կանցկացվի սեպտեմբերի 4-5-ը չինական Հանչժոուում՝ «Ինովացիոն, առողջ, փոխկապակցված և ներառական համաշխարհային տնտեսության կառուցումը» խորագրի ներքո։

12.08.2016