Սերբիան հույս ունի մինչև 2020 թվականը դառնալ ԵՄ անդամ

 

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչն իր երկրի խորհրդարանի վստահության ձայնը ստանալուց հետո հայտարարել է, որ ԵՄ-ին նամակ հղելով`պահանջել է ճշտել ԵՄ-ին անդամակցելու նպատակով 35 գլուխների շուրջ բանակցությունների սկսման և ավարտվելու ժամանակացույցը, հայտնում է The Express-ը:

Ըստ Վուչիչի` Սերբիան հուսով է, որ մինչև այս տարվա ավարտը կսկսվի բանակցությունները, որոնք կավարտվեն 2019 թվականին, իսկ արդեն 2020 թվականից Սերբիան կդառնա ԵՄ-ի նոր անդամ:

Բացի այդ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամից 1 միլիարդ 2 հարյուր միլիոն դոլար վարկ ստանալու դիմում է ներկայացնելու:

Համաձայն Վուչիչի հայտարարության` Սերբիայի նոր կառավարությունը մտադիր է սեփականաշնորհել արդյունաբերության, տնտեսության ու տրանսպորտի բնագավառներում աշխատող 73 ընկերությունների, որոնցից գլխավորը Բելգրադի օդանավակայանի սեփականաշնորհումն է:

Պաշտոնավարության նոր շրջանում Ալեքսանդր Վուչիչի ծրագրերից են նաև դատական ու տնտեսական ոլորտներում բարեփոխումները:

Ալեքսանդր Վուչիչի գլխավորած «Առաջադիմություն» ղեկավարող կուսակցությունն ապրիլին կայացած արտահերթ ընտրություններում կարողացավ խորհրդարանական անհրաժեշտ մեծամասնության ստանալ: Թեև Վուչիչի գլխավորած կուսակցությունը կարող էր միայնակ կառավարություն ձևավորել, սակայն նա գերդասեց պահպանել Սոցիալիստական կուսակցության հետ իր կոալիցիան: Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իվիչ Դաչիչը նոր կառավարության մեջ պահպանել է ԱԳ նախարարի պաշտոնը:

Իր բարեփոխական ծրագրերի իրագործման համար Սերբիայի վարչապետը խորհրդարանական հզոր մեծամասնության կարիք ունի ու այդ պատճառով էլ պահպանել է Սոցիալիստական կուսակցության հետ իր կոալիցան, հայտնում է PastToday-ը:

Աղբյուրը՝ armedia.am