Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները կքննարկեն ԵՄ ապագան

Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Իտալիայում ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 16-ին Բրատիսլավայում կայանալիք ԵՄ գագաթաժողովին ընդառաջ:

Հանդիպման ձևաչափը չի նախատեսում որոշումների ընդունում, սակայն լրատվամիջոցներն այն անվանում են ռազմավարական՝ կոչված համաձայնեցնելու ընդհանուր եվրոպական քաղաքական գիծը:

Փորձագետներն ենթադրում են, որ հանդիպման օրակարգում կենտրոնական կլինի ահաբեկչության դեմ պայքարում հատուկ ծառայությունների գործունեության համակարգումը, միգրացիոն ճգնաժամը և տնտեսական համագործակցությունը:

Նշենք, որ սա արդեն երկրորդ նման հանդիպումն է այս ձևաչափով: Առաջինը կայացել էր Բեռլինում հունիսին բրիտանական հանրաքվեից հետո: