
«Յունայթեդ»-ի երկրպագուները Մխիթարյանի պատվին փոխել են Սթինգի երգի բառերը
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատվին փոխել են Սթինգի «Englishman In New York» երգի բառերը (տեսանյութը՝ այստեղ):
Կրկներգում «կարմիր սատանաների» ֆաները երգում են «Whoa, Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian!» (Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է):
23.08.2016