Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի։ Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով փրկարարներին։

Ավելի վաղ հաղորդվել էր 159 զոհի և 368 վիրավորի մասին։ Անհետ կորածների հստակ թիվը հայտնի չէ:

6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել օգոստոի 23-ի լույս 24-ի գիշերը Իտալիայի կենտրոնական մասում։ Ավերածություններ են գրանցվել իտալալան երեք վարչական շրջաններում՝ Լացիո, Ումբրիա և Մարկե։