Էստոնիայում նախագահի 3 թեկնածու է գրանցվել

Էստոնիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք թեկնածու է գրանցել նախագահական ընտրությունների առաջին փուլում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 29-ին՝ խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում։

Գրանցված երեք թեկնածուներն են Կենտրոնամետ կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մայլիս Ռեպսը, արդարադատության նախկին կանցլեր Ալլար Յիկսը և խորհրդարանի խոսնակ Էյկի Նեստորը։

Առաջին փոլում հաղթելու համար թեկնածուին հարկավոր կլինի հավաքել 101 տեղանոց խորհրդարանի առնվազն 68 ձայն։