Անտոնիու Գուտերիշը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրություններում շարունակում է մնալ առաջատար

Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության երրորդ փուլից հետո շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրություններում:

Նշվում է, որ երրորդ փուլում Գուտերիշը ստացել է 11 «կողմ», 3 «դեմ» ձայն: ՄԱԿ-ի ԱԽ մեկ անդամ ձեռնպահ է մնացել:

Ստացած ձայների քանակով երկրորդ տեղում է Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը: ՄԱԿ-ի ԱԽ քվեարկության արդյունքում երրորդ հորիզոնակում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, Բուլղարիան ներկայացնող Իրինա Բոկովան և Արգենտինայի ԱԳ նախարար Սուսանա Մալկորրան:

ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունի լիազորությունները կավարտվեն 2017 թվականի հունվարի 1-ին: