Brexit-ի շուրջ ևս մեկ հանրաքվե չի լինի. Թերեզա Մեյ

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով կրկնակի հանրաքվե չի անցկացվի: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախարարների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով՝ Միացյալ թագավորությունը պետք է կենտրոնանա այն հնարավորությունների վրա, որոնք բացվում են ԵՄ շրջանակներից դուրս:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրիտանական խորհրդարանը սեպտեմբերի 5-ին նախատեսում է քննարկել Brexit-ի շուրջ ևս մեկ հանրաքվե անցկացնելու հարցը: