Մերկելի կուսակցությունը պարտվել է տեղական ընտրություններում

Գերմանիայի Մելկենբուրգ-Առաջավոր Պոմերանիա դաշնային հողում կիրակի կայացած տեղական ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը առաջ է անցել Անգելա Մերկելի կուսակցությունից`կանցլերի ղեկավարած քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությանը հետ մղելով երրորդ հորիզոնական, գրում է BBC-ն:

Երեք տարի առաջ ստեղծված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստացել է ընտրողների 21 տոկոսը` հայտնվելով երկրորդ տեղում տեղի խոշորագույն ձախակենտրոն Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից հետո, որն ստացել էր ձայների 30.5 տոկոսը: Մերկելի կուսակցությունը 19 տոկոս ձայն է հավաքել:

Վերլուծաբանները տեղական օրենսդիր մարմնի այս ընտրությունները գնահատում են որպես վճռորոշ ստուգում` 2017 թվականի համընդհանուր ընտրությունների անցկացմանն ընդառաջ: