«Երիտասարդության հարթակ» ծրագրի նոր փուլ. հայտերի ընդունում

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Երիտասարդության հարթակ» ծրագրի նոր փուլը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են դասընթաց-քննարկումներ արտաքին քաղաքական թեմաներով (ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները, շահերը, տարածաշրջանային զարգացումները, Ղարաբաղյան հակամարտություն, բանակցային գործընթացի դինամիկան, կողմերի դիրքորոշումները, Ղարաբաղյան խնդիրը միջազգային կառույցներում, ՀՀ ինտեգրացիոն գործընթացներ և այլն):

Հանդիպումները կմեկնարկեն հոկտեմբերի 1-ից՝ շաբաթական մեկ հանդիպում: Ծրագրի տևողությունը կլինի 2 ամիս:

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել մինչև 35 տարեկան քաղաքագետներ, միջազգայնագետներ, լրագրողներ, պատմաբաններ, տնտեսագետներ, հոգեբաններ և այլ ակտիվ երիտասարդներ, ովքեր հետաքրքրվում են քաղաքականությամբ:

Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրին, info@europeanintegration.am էլեկտրոնային հասցեին ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և հակիրճ շարադրանք, թե ինչու եք ցանկանում մասնակցել ծրագրին՝ ներառելով նաև, թե ՀՀ արտաքին քաղաքականության և/կամ միջազգային հարաբերությունների հատկապես որ թեմաներին եք մշտապես հետևում։ Խնդրում ենք հայտերն ուղարկել «Ծրագրին մասնակցության հայտ» նշումով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 20-ն է, ժամը՝ 24:00: Ստացված բոլոր հայտերի դիտարկումից հետո հայտատուների մի մասը կհրավիրվի հարցազրույցի, որից հետո կորոշվեն ծրագրի մասնակիցները:

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010-52-84-72 կամ 055-49-10-13 հեռախոսահամարներով:

Կանխավ շնորհակալություն,

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ թիմ