Օլանդը դեմ է արտահայտվել բուրկինիի և հիջաբի արգելքին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեմ է արտահայտվել բուրկինիի ու հիջաբի կրման արգելքին։ Հանդես գալով Փարիզում «Ժողովրդավարությունն ահաբեկչության մարտահրավերների առջև» ծրագրային ելույթով՝ Օլանդը հայտարարել է, որ մուսուլմանական հագուստի այդ երկու իրերի կրման արգելքը համարում է «ոչ կիրառելի և հակասահմանադրական»։

Միևնույն ժամանակ Օլանդը նշել է, որ իսլամը պետք է հարմարվի Ֆրանսիայի աշխարհիկությանը։

Բուրկինիի արգելք է գործում ֆրանսիական 10 քաղաքներում։ Արգելքը խախտած մի քանի կանայք արդեն տուգանքի են ենթարկվել։