Բարսելոնայում կես միլիոն ցուցարար պահանջել են Իսպանիայից Կատալոնիայի անկախացում

Բարսելոնայում ավելի քան կես մլն մարդ ցույցի է դուրս եկել աջակցելու կատալոնացի ազգայնականների, որոնք Իսպանիայից անկախություն են պահանջում, հայտնում է BBC-ն:

Ոստիկանության տվյալներով՝ Բարսելոնայում կայացած երթին 540 հազար մարդ է մասնակցել: Անկախության պահանջով պակաս լայնածավալ ակցիաներ են անցկացվել Կատալոնիայի ևս 4 քաղաքներում:

Իսպանիան հետևողակաորեն դեմ է Կատալոնիայի անջատման հարցով ցանկացած հանրաքվե անցկացնելու փորձի: Նշենք, որ Կատալոնիան ապահովում է Իսպանիայի ՀՆԱ մոտ 19 տոկոսը: