
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ՔՀԿ կայունության ինդեքս 2015 Հայաստան
Արձագանքելով միջազգային իրավիճակի ներկա զարգացումներին և ընդհանուր վատթարացմանը, ԵՄ ընթացիկ բարեփոխումներին և փախստականների գլոբալ տեղաշարժին՝ ԱՄՆ ՄԶԳ–ն հրապարակել է ՔՀԿ Կայունության ինդեքսի (ՔՀԿ ԿԻ) 19-րդ հրատարակությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի համար:
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ՔՀԿ կայունության ինդեքսն անդրադարձել է 24 երկրներում քաղաքացիական հասարակության իրավիճակին և զարգացման միտումներին վերջին 19 տարիների կտրվածքով: Այն ուսումնասիրում է քաղաքացիական հասարակության գործունեության միջավայրը՝ կենտրոնանալով իրավական միջավայրի, կազմակերպական կարողությունների, ֆինանսական կայունության, շահերի պաշտպանության, ծառայությունների մատուցման, ենթակառուցվածքի և հանրային ընկալման վրա: Զեկույցը ներառում է քաղաքացիական հասարակության սեկտորի զարգացման նկարագրությունն ու գնահատականներն առանձին երկրներում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում: Զեկույցի այս հրատարակությունն ընդգրկում է քաղաքացիական հասարակության զարգացումը 2015թ. ընթացքում:
2015 թվականին ևս ՔՀԿ ոլորտը տարածաշրջանում շարունակել է մնալ բազմազան` ցուցադրելով կայունության ողջ սպեկտորը: Ժողովրդավարական հաստատությունների և քաղաքացիական իրական ակտիվությունը շատ երկրներում նվազել է, իսկ մյուսներում էլ` վտանգված է: Բայց, մյուս կողմից էլ, քանի որ շատ երկրներ շարունակում են Եվրամիության հետ անդամակցության կամ ընկերակցություն ուղին բռնել, քաղաքացիական հասարակությունը ջատագովում և մոնիտորինգ է իրականացնում ժողովրդավարական գործունեության և լավ կառավարման բարեփոխումները: Վերջապես, 2015 թվականը նշանավորվեց միգրանտների և փախստականների աննախադեպ ալիքով, որոնք մուտք գործեցին մայրցամաք, հիմնականում Սիրիայից և Իրաքից, որի հետևանքով ՔՀԿ կայունությունը փոփոխվեց մի շարք հարթություններում:
ՔՀԿ-ները առանցքային դեր են խաղացել փախստականներին ծառայություններ մատուցելու գործում և նպաստել միգրանտների հասարակական տեղեկացված երկխոսությանն առնչվող հարցերում, ինչպես հիմնական տարանցիկ ուղիներում, այնպես էլ դրանցից դուրս :
Զեկույցն ամբողջությամբ կարելի է գտնել այստեղ՝ http://www.usaid.gov/europe-eurasia-civil-society