Մերկելի կուսացությունը պարտվել է Բեռլինի ընտրություններում

Սոցիալ-դեմոկրատների և քրիստոնեա-դեմոկրատների իշխող կոալիցիան կորցնում է մեծամասնությունը Բեռլինի խորհրդարանում:

Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, որը գլխավորում է կանցլեր Անգելա Մերկելը, գրանցել է ամենավատ արդյունքն իր ողջ պատմության ընթացքում:

Նախնական տվյալներով՝ Մերկելի կուսակցությանը հաջողվել է ստանալ ձայների 17,6 տոկոսը՝ հայտնվելով երկրորդ տեղում: Հիշեցնենք, որ Բեռլինի խորհրդարանի ընտրությունները կայացել են սեպտեմբերի 18-ին: Խորհրդարանի 130 տեղերին հավակնում էին 21 կուսակցությունների ներկայացուցիչներ:

19.09.2016