ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԿԻՏՎԱՆՈՒՄ Է ԵՎՐԱԶԵՍ-ՈՒՄ

Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ԵվրԱզԷՍ տնտեսական միության նիստերին, եւ «կգա ժամանակը, որ Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական հանրության անդամ»։ Այս մասին ապրիլի 19-ին Երեւանում հայտարարեց ԵվրԱզԷՍ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Գլազեւը։ Նա ընդգծել է, որ չնայած Հայաստանը սահմանակից չէ միության երկրներին, այնուամենայնիվ աջակցում է Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ ազատ մաքսային ռեժիմի զարգացման գործին։

Հիշեցնենք, որ Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում ունի դիտորդ երկրի կարգավիճակ։

news.am

20.04.2011