Եվրամիությունը շնորհավորում է ՀՀ անկախության 25-ամյակը

Եվրոպական միությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանն ու իր ժողովրդին՝ Անկախության 25-ամյակի կապակցությամբ։

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել խորքային զարգացումներ և ԵՄ-ն ակնկալում է ապագայում ևս շարունակել սերտ համագրծակցությունը Հայաստանի հետ։

 «Եվրոպական միությունը շարունակում և շարունակելու է աջակցել ուժեղ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, օրենքի գերկայությանն ու տնտեսական բարգավաճմանը՝ ի շահ բոլոր քաղաքացիների։

 Մենք անհաբերությամբ սպասում ենք ԵՄ-Հայաստան ապագա համաձայնագրին, որը, Արևելյան գործընկերության շրջանակներում մեր ունեցած ներգրավվածության հետ միասին, հնարավորություն կտա Եվրամիությանն ընդլայնել մեր երկխոսությունը Հայաստանի իշխանությունների հետ, աջակցել նրանց՝ իրենց բարեփոխումների ջանքերում և մեծացնել մեր շփումները բնակչության հետ», – ասվում է շնորհավորական ուղերձում։