Deutsche Welle-ն դատի է տվել Թուրքիայի իշխանություններին

Գերմանական Deutsche Welle մեդիակորպորացիան դիմել է Անկարայի դատարան՝ հայց ներկայացնելով Թուրքիայի կառավարության դեմ և պահանջելով հրապարակել Թուրքիայի սպորտի ու երիտասարդության նախարար Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ հարցազրույցի տեսանյութը, որն ավելի վաղ առգրավվել էր:

«Այդ գործողությունները որևէ ընդհանուր բան չունեն իրավական պետության ու ժողովրդավարության նորմերի հետ: Իրավական գործողությունների օգնությամբ մենք թուրքական կողմին կոչ ենք անում անհապաղ հրապարակել մեր նյութը»,- ասել է ընկերության ղեկավար Պետեր Լիմբուրգը:

Հարցազրույցը ձայնագրվել է Անկարայում սեպտեմբերի 5-ին: Այն պետք է հեռարձակվեր Deutsche Welle-ի հաղորդումներից մեկով, սակայն երբ հարցազրույցն ավարտվել է, և թուրք նախարարը լքել է հարցազրույցի վայրը, նախարարության ներկայացուցիչներն առանց որևէ բացատրության առգրավել են ձայնագրությունը: