Շվեդիայում համընդհանուր զորակոչը կվերաբերի նաև աղջիկներին

Շվեդիայի իշխանությունները կրկին համընդհանուր զորակոչ են սահմանել՝ այդ թվում նաև աղջիկների համար: Որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականից, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Պետեր Խուլտկվիստը: Նախատեսվում է, որ տարեկան բանակ կզորակոչվի 4 հազար զինվոր՝ արական և իգական սեռի:

Շվեդիան, որի տարածքում վերջին երկու հարյուրամյակում որևէ զինված հակամարտություն չի եղել, 2010 թվականին չեղարկել է պարտադիր զորակոչը՝ այն համարելով անօգուտ ժամանակակից բանակի պահանջները բավարարելու տեսանկյունից:

29.09.2016