Լոնդոնի հայտնի Թաուերի կամուրջը երեք ամսով փակվել է

Լոնդոնի իշխանությունները փակել են Թաուերի կամուրջը շինության տեխսպասարկման զանգվածային աշխատանքների համար, գրում է The Guardian–ը։

Նշում են, որ կամուրջն ավտոմոբիլային երթևեկության համար փակ է մնալու մինչեւ դեկտեմբերի 30-ը։

Կամուրջի ցերեկային ծանրաբեռնվածությունը կազմում է 21 հազար ավտոմեքենա։ Օրական դրանով մոտ 40 հազար մարդ է անցնում։

Պարբերականի տվյալներով, կամուրջը, որը 122 տարեկան է, վերջին անգամ վերանորոգել են մոտ 50 տարի առաջ։