ՄԱԿ-ի հաջորդ Գլխավոր քարտուղարը Գյուլբենկյան հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի անդամ է

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Բան Կի Մունին կփոխարինի Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Գուտերեշը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

Անվտանգության խորհրդի անդամները քվեարկության վեցերորդ փուլում որոշում են կայացրել, որ հենց Գուտերեշն է, որ 2017 թվականի հունվարի 1-ից ստանձնելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Անտոնիա Գուտերեշը 1995-2002 թթ. զբաղեցրել է Պորտուգալիայի վարչապետի, իսկ 2005 թվականի հունիսից մինչև 2015 թվականի դեկտեմբեր` ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի պաշտոնները:

Միաժամանակ Գուտերեշը 2013 թվականից Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Խորհրդի կազմում նա ընդգրկված է մինչև 2018 թվականը: