Հռոմի պապի նախաձեռնությամբ ֆուտբոլային խաղ է անցկացվել

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում նախօրեին կայացել է ընկերական ֆուտբոլային հանդիպում՝ «Խաղաղության հանդիպում», որին մասնակցել են ֆուտբոլի համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան, Տոտտին, Ռոնալդինիոն, Քաֆուն, հայտնում է РИА Новости-ն:

Հռոմի պապի ցանկությամբ արդեն երկրորդ անգամ Իտալիայի մայրաքաղաքում անցկացվող սպորտային այս նախաձեռնության նպատակն է Իտալիայի կենտրոնական մասում երկրաշարժից տուժածներին օգնությունը, ինչպես նաև մոլորակի բոլոր ժողովուրդների միջև խաղաղությանը նպաստելը:

13.10.2016