Յունկերը ահաբեկչության դեմ պայքարում կարևորել է Եվրոպայի արտաքին սահմանների ամբողջական պաշտպանությունը

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Bild-ին տված հարցազրույցում կարևորել է ահաբեկչությունից Եվրամիության արտաքին սահմանների ամբողջական պաշտպանությունը:

«Մենք ապրիլին արդեն իսկ առաջարկել ենք ներդնել եվրոպական անցակետերի մուտքի և ելքի նոր համակարգ, որն իր մեջ կներառի Շենգեն գոտի մուտք գործող ոչ ԵՄ քաղաքացիների տվյալների հավաքագրում, ստուգում», – պատմել է նա՝ հավելելով, որ այժմ նաև աշխատանքներ են տարվում ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմ ունեցող երկրներից ժամանած զբոսաշրջիկների նկատմամբ վերասկողության ուժեղացման ուղղությամբ:

17.10.2016