Հաջորդ շաբաթ կկայանա ՀՀ-ԵՄ բանակցությունների հերթական փուլը

Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային նոր համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը: Այդ մասին երեկ հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

«Դա լինելու է շատ կարևոր փուլ: Կարծում եմ, երկու կողմերն էլ պատրաստվում են գրանցել վճռորոշ առաջընթաց», – ասել է Սվիտալսկին:

Հիշեցնենք, որ բանակցությունների չորրորդ փուլը տեղի է ունեցել հունիսին:

19.10.2016