Իսպանիայի Մալագա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Մալագա քաղաքի խորհուրդը միաձայն ընդունել է հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ընդունված հայտարարությունում նախորդ դարասկզբին տեղի ունեցածը բնորոշվում է որպես հանցագործություն մարդկության դեմ, որի հետևանքով ձևավորվեց հայկական մեծ սփյուռքը: Մալագայի քաղաքային խորհուրդն նաև իր զորակցությունն է հայտնում աշխարհասփյուռ հայությանը, միաժամանակ նշելով, որ մոտակա ժամանակահատվածում քաղաքապետարանը Մալագայի կենտրոնական զբոսայգում կտեղադրի հայկական խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

26.10.2016