Մեկ օրում երրորդ երկրաշարժն է գրանցվել Իտալիայի կենտրոնում

Իտալիայի կենտրոնական մասում գրանցվել է մեկ օրում երրորդ ստորգետնյա ցնցումը՝ հայտնել է Իտալիայի քաղպաշտպանության ծառայության ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն։ Այս մասին փոխանցում է RaiNews24 հեռուստաալիքը։

4.6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է նույն շրջանում, ինչ նախորդ երկուսը։ Կուրչոյի խոսքերով՝ ներկայումս իրավիճակն աղետային չէ: Իտալիայի իշխանությունները հայտնել են մեկ զոհի և մեկ տուժածի մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի Մարկա կենտրոնական մարզում նախօրեին երեկոյան ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել` 6.2 մագնիտուդ ուժգնությամբ: Սրան հետևել էր ևս մեկ ստորգետնյա ցնցում արդեն 5,4 մագնիտուտ ուժգնությամբ: Ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Հռոմում: