Brexit-ը դեռ չի ազդել բրիտանական տնտեսության վրա

Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքները դեռ չեն ազդել բրիտանական տնտեսության վրա: Այդ մասին, Deutsche Welle-ի հաղորդմամբ, հայտնել է բրիտանական ONS վիճակագրական ծառայության գլխավոր տնտեսագետ Ջո Գրայսը:

«Մենք քիչ ապացույցներ ունենք, որ Brexit-ն անմիջապես բացասական հետևանքներ է ունեցել»,- մասնավորապես նշել է նա:

Ընդ որում, ծառայության փորձագետները նշում են, որ հուլիսից հետո Բրիտանայի ՀՆԱ, չնայած բացասական սպասումներին, անգամ 0,5%.-ով աճել է: Փորձագետների գնահատականներով դա նշանակում է, որ երկիրը ԵՄ-ից դուրս գալու առաջին շոկը բարեհաջող անցկացրել է՝ միաժամանակ կանխատեսելով, որ 2017թ.-ին երկրին սպասվում են դժվար ժամանակներ:

Հիշեցնենք, որ ԵՄ կազմում մնալ-չմնալու հարցն այս տարվա հունիսին դրվեց Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեին, որի արդյունքներով հաղթեցին ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցները: