Մոլդովայում չհաջողվեց նախագահ ընտրել առաջին փուլում

Մոլդովայում նախագահի ընտրությունների արդյունքները պահանջում են երկրորդ փուլի անցկացում, քանի որ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել 50 տոկոսի շեմը։

ԿԸՀ նախնական տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկից հետո Սոցիալիստների կուսակցության ռուսամետ առաջնորդ Իգոր Դոդոնը հավաքել է 48.5 տոկոս ձայն, եվրոպամետ ընդդիմության միասնական թեկնածու Մայա Սանդուն՝ 38 տոկոս:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե ընտրությունների երկրորդ փուլի անհրաժեշտություն լինի, ապա այն կնշանակվի նոյեմբերի 13-ին:

31.10.2016