Բուլղարիայում 13 մլն կեղծ եվրո է հայտնաբերվել

Բուլղարացի ոստիկանները ջրամբարի հատակից հայտնաբերել են մոտ 13 մլն եվրո ընդհանուր արժեքով կեղծ թղթադրամներ: Ինչպես փոխանցում է  հայտնում է BBC-ն, խոսքը 500 եվրո անվանական արժեքով թղթադրամների մասին է։ Թղթադրամները պատրաստված են եղել շատ պրոֆեսիոնալ կերպով, սակայն դրանց վրա բացակայում են որոշ նշաններ։

Կեղծ փողերի թաքստոցը ցույց էր տվել կեղծ թղթադրամներ պատրաստող բանդայի ենթադրյալ անդամներից մեկը, ով ավելի վաղ ձերբակալվել էր ոստիկանների կողմից։

Եվրոպական Կենտրոնական բանկն ավելի վաղ որոշում էր ընդունել դադարեցնել 500 եվրոյանոց թղթադրամների թողարկումը հենց այն պատճառով, որ դրանք մեծ ժողովրդականություն են վայելում կեղծ թղթադրամ պատրաստողների մոտ։ Սակայն կարգավորիչ մարմինը որոշել էր շրջանառությունից չհանել արդեն թողարկվածները։

02.11.2016