Իտալիայում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել հերթական ուժեղ երկրաշարժը, երկրակեղևի տատանումները զգացվել են նաև մայրաքաղաք Հռոմում:

Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխաբանության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4.8 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Մաչերատա շրջանում: Փլուզումների և զոհերի մասին տեղեկություններ չկան:

Աղբյուրը հիշեցնում է, որ անցած 3 ամսվա ընթացքում Իտալիայի կենտրոնական հատվածում գրանցվել է 3 ուժեղ երկրաշարժ, որոնցից առաջինը (օգոստոսի 24-ին) խլել է 298 մարդու կյանք: Հոկտեմբերի 29-ի երեկոյան Իտալիայում գրանցվել է մինչև 5,9 մագնիտուտ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների շարք: Հոկտեմբերի 30-ին սեյսմոլոգներն արձանագրել են 6,5 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ, որի արդյունքում ավերածություններ են գրանցվել երկրի 100 բնակավայրերում: