Գերմանական դատարանը տուգանել է Հայոց ցեղասպանության բանաձևի համահեղինակ Օզդեմիրին վիրավորողներին

Գերմանական դատարանը տուգանել է 2 անձի, որոնք վիրավորել և սպառնացել են Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներ Ջեմ Օզդեմիրին և Սևիմ Դաղդելենին:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Deutsche Welle» գերմանական լրատվականի թուրքական ծառայությանը «Կանաչների կուսակցության» համանախագահ Օզդեմիրը և «Ձախերի կուսակցությունը» ներկայացնող Դաղդելենը, Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով սոցմեդիայում ատելության և վիրավորանքների թիրախ են դարձել:

Նշվում է, որ վիրավորանք հասցնող թուրքերից մեկը տուգանվել է 600, մյուսը՝ 700 եվրոյով:

04.11.2016