Հնգամսյա դասընթաց Տարտուի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտում

Տարտուի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ հասարակական գիտությունների դոկտորական թեկնածուների և ասպիրանտների համար: Հնգամսյա ծրագիրը կանցկացվի 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև  հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում: Հայտին կարող են դիմել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինանի և Ուզբեկստանի քաղաքացիները:

Կրթական ծրագրի նպատակն է զարգացնել գիտնականների և ասպիրանտների վերլուծական մտածողությունը և հետազոտական հմտությունները:  Ծրագրի շրջանակներիում ընտրված մասնակիցները կաշխատեն իրենց սեփական հետազոտական ծրագրերի վրա՝ ավագ  ակադեմիկոսների ղեկավարման ներքո:

Հյուրընկալող համալսարանի մասնագետների ուղղորդման և նրանց կողմից կազմակերպվող թրեյինգների արդյունքում ընտրված մասնակիցները նաև հնարավորություն կունենան բարելավելու իրենց հետազոտական մեթոդաբանության և գրավոր խոսքի հմտությունները:

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է  իրենց հայտերն ուղարկեն հետևյալ էլեկտրոնային հասցեով eurasiafellows@ut.ee մինչև 2016 թվականի նոյեմբերի 20-ը Էստոնիայի ժամանակով 23:59-ին (GMT/UTC+02:00):

Հայտի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով հետևյալ հղումով:

Հնարավոր այլ հարցերը կարող եք ուղղել հետևյալ էլեկտրոնային հասցեին eurasiafellows@ut.ee: