Թրամփն արժանի է ԵՄ բոլոր ինստիտուտների հարգանքին. Եվրախորհրդարանի նախագահ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփն արժանի է Եվրամիության բոլոր ինստիտուտների հարգանքին, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, հայտնում է Politico-ն:

«Ես շնորհավորում եմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Սա, իհարկե, կդժվարացնի ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունները, սակայն ազատ ընտրված ԱՄՆ նախագահն արժանի է ԵՄ ինստիտուտների լիարժեք հարգանքին», – նշել է Շուլցը՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն կշարունակեն արդյունավետ համագործակցությունը:

09.11.2016