Կայացել է ԱլԳ երկրների նախարարների հանդիպումը Երևանում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հյուրընկալել է Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարներին: Քննարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին Երևանում անցկացվող Արևելյան գործընկերության նախարարական երկխոսության ձևաչափով 8-րդ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բելիարը:

Քննարկման ավարտից հետո Յոհաննես Հաանն ասել է. «Քննարկումը կառուցողական էր ու շատ բաց: Նման ձևաչափով մենք արդեն ութերորդ անգամ ենք հանդիպում, իհարկե իրար տեսնելու այլ առիթներ էլ են լինում: Սա լավ առիթ է կանգ առնելու և հասկանալու, թե ուր ենք հասել Արևելյան գործընկերության իրականացման ճանապարհին»:

17.11.2016