
Մանուկյանի անվան հայագիտության նախադոկտորական ծրագիր, Միչիգանի համալսարան
Հայագիտության նախադոկտորական ծրագիրը ասպիրանտներին հրավիրում է դիմելու Մանուկյանի անվան նախադոկտորական կրթաթոշակային ծրագրին Միչիգանի համալսարանում ուսանելու համար: Ծրագրի նպատակն է ԱՄՆ-ի կամ այլ երկրների համալսարանների հայագիտության բաժնում սովորող ասպիրանտներին տալ հնարավորություն օգտվելու Միչիգանի համալսարանի ռեսուրսներից:
Կրթաթոշակին կարող են դիմել.
- Ասպիրանտուրայում կամ մասնագիտական կրթական ծրագերում ընդգրկված ուսանողները,
- Դիմորդների հետազոտական աշխատանքը պետք է լինի նախնական կամ ավելի բարձր փուլում,
- Հետազոտական աշխատանքը պետք է վերաբերի հայագիտությանը (պատմություն, գրականություն, մշակույթ և քաղաքականություն)
Հայտ:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` armenianstudies@umich.edu:
Անհրաժեշտ փատաթղթեր:
- Ինքնակենսագիր,
- Նախկին գրավոր զեկույցի նմուշ (անգլերեն լեզվով),
- Կրթաթոշակի շրջանակներում կատարվելիք հետազոտության նկարագիր (երկու էջի սահմաններում)
- Երկու երաշխավորագիր նամակ, որոնք երաշխավոր անձիք պետք է ուղարկեն հետևյալ էլեկտրոնային հասցեին` armenianstudies@umich.edu.
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2017 թվականի փետրվարի մեկ (11:59 pm EST): Հայտի արդյունքների վերաբերյալ հայտատուները կտեղեկացվեն 2017 թվականի մարտ ամսին:
Հավելյալ հարցերի դեպքում դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեին` armenianstudies@umich.edu կամ զանգահարել հետևյալ 734.763.0622 հեռախոսահամարով: