Նախագահությունը Եվրոպայի խորհրդում փոխանցվել է Կիպրոսին

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը նոյեմբերի 22-ին Էստոնիայից փոխանցվել է Կիպրոսին: Փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել ԵԽ 47 անդամ երկրների ներկայացուցիչները։

Մինչ նախագահության հանձնումը՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Յուրգեն Լիգին ներկայացրել է իր երկրի նախագահության ժամանակ տեղի ունեցած ձեռքբերումները։

Նախարարների կոմիտեի նոր նախագահ, Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդիսն էլ ստանձնելով նախագահությունը՝ ներկայացրել է կիպրական նախագահության առաջնահերթությունները։

Կիպրոսի նախագահությունը ԵԽ նախարարների կոմիտեում, հետևաբար նաև ԵԽ-ում ընդհանրապես, կտևի 6 ամիս։

22.11.2016