Գերմանիայի նախագահը պահանջել է դադարեցնել եվրաինտեգրումը

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Die Welt-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ եվրաինտեգրումն ընթացել է չափազանց արագ տեմպերով, ինչի արդունքում ոչ բոլորն են հասցրել իրենց հետևից։

«Շատերը տառապում են այն գիտակցմամբ, որ մեր աշխարհը վերափոխվում է միասնական օրգանիզմի»,-համոզված է քաղաքական գործիչը։ Գաուկը նաև նշել է, որ մարդն, ինչպես նախկինում, հայրենիքի կարիք ունի, և շատ քչերն են իրենց զգում «աշխարհի քաղաքացի»։

«Մենք պետք է դադար առնենք և մտածենք այն մասին, թե ինչպիսի նպատակներ են դրված մեր առջև և ինչ տեմպով կարող ենք առաջ շարժվել», – հայտարարել է գերմանացի քաղաքական գործիչը։  Գաուկը կարծում է, որ ԵՄ հիմնական հանձնարարությունն այսօր հանդիսանում է բլոկի ամրապնդումը։ «Մենք պետք է համոզենք մեր երկրների բնակիչներին նրանում, որ միասնական Եվրոպան կոշտ կանգնած է ազատության, ժողովրդավարության, խաղաղության և իրավունքների գերակայության արժեքների վրա», – ընդգծել է նախագահը։

28.11.2016