«Երիտասարդության հարթակ» ծրագրի մասնակիցների առաջարկը

ՀՀ-ում եվրաինտեգրման գործընթացի արդյունավետության բարձրացման համար «Երիտասարդության հարթակ» ծրագրի մասնակիցներն առաջարկել են ՔՀԿ հետևյալ հնարավոր նախաձեռնությունները.

1.Հայ, վրացի, ադրբեջանցի երիտասարդների միջև համագործակցության խթանում: Ծրագիրը ենթադրում է հայ, վրացի, ադրբեջանցի երիտասարդների հետ սոցիալական արդարության վերաբերյալ սեմինարների անցկացում:

2.Եվրոպական և հայկական անվտանգությունն ապահովող մարմինների (օրինակ՝ ոստիկանություն) միջև փորձի փոխանակում:

3.Ւրավունքների պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձացմանն ուղղված գործողությունների շարք:

4.Արհմիությունների կայացման գործում եվրոպակա փորձի կիրառմանն ուղղված գործողությունների շարք:

5.ԶԼՄ-ների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող ծրագիր:

6.Սեռերի իրավահավասարության վերաբերյալ ուսուցում արվեստի միջոցով: