Իտալիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդունել է խորհրդարանական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեում պարտությունը և հայտարարել է իր հրաժարականի մասին, հայտնում է BBC-ն:

Նշենք, որ հանրաքվեի առարկան՝ Սենատի բարեփոխումներն, այդքան էլ սկզբունքային չեն, սակայն քվեարկությունը սկզբունքային էր կապված Ռենցիի խոստման հետ` պարտության դեպքում հրաժարական տալ:

Փորձագետների կարծիքով` այս կերպ իտալացիներն իրենց դժգոհություն են հայտնել իշխանությունների միգրացիոն քաղաքականության և տնտեսական ճգնաժամի կապակցությամբ:

05.12.2016