Շտայնմայեր. Ղարաբաղյան հակամարտության այս տարվա սրացումը ցույց տվեց ԵԱՀԿ տարածքում անվտանգության խոցելիությունը

ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 23-րդ նիստի բացումից առաջ կառույցում այս տարի նախագահող Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայմայերը հայտարարել է , որ Ղարաբաղյան հակամարտության այս տարվա սրացումը ցույց տվեց, թե ինչքան խոցել է ԵԱՀԿ տարածքում անվտանգության ճարտարապետությունը:

Նա մասնավորապես ընդգծել է «ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման մեխանիզմների ամրապնդումը»՝ միևնույն ժամանակ նշելով, որ «ԵԱՀԿ-ն շատ լավ գործունեություն է ծավալում այնպիսի հարցերում ինչպիսի է ճգնաժամնն Ուկրաինայի արևելքում և Ղարաբաղյան հակամարտությունը»:

08.12.2016

«Արմեդիա» ՏՎԳ