ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

Forbes հանդեսը ամփոփել է 2010 թ. մարզաշխարհի ֆինանսական արդյունքները: Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Լոս Անջելես Գելաքսիում հանդես եկող անգլիացի Դեւիդ Բեքհեմն է` 40 միլիոն դոլար:
1. Դեւիդ Բեքհեմ (Լոս Անջելես Գելաքսի) – 40 միլիոն դոլար
2. Քրիշտիանու Ռոնալդու (Ռեալ) – 38
3. Լիոնել Մեսի (Բարսելոնա) – 32
Աշխարհի ամենաթանկ ակումբների վարկանիշը 7-րդ տարին անընդմեջ շարունակում է գլխավորել Մանչեսթեր Յունայթեդը, որի արժեքը Forbes-ը գնահատում է 1,86 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում Ռեալն է` 1,4 միլիարդ, երրորդ տեղում Լոնդոնի Արսենալը` 1,19 միլիարդ: Չորրորդ տեղ է բարձրացել Բավարիան ($1,048), որը շրջանցել է Բարսելոնային ($975 մլն):

22.04.2011