Հետևե′ք «Հայացք» վերլուծական կենտրոնին մեր էջում

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության կայք էջում այսուհետ կարող եք կարդալ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ներքո գործող «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետների վերլուծությունները և  մեկնաբանություններն արդի քաղաքական զարգացումների շուրջ:

Նշենք, որ «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնում աշխատում են փորձառու և թեմատիկ առանձին ուղղություններով մասնագիտացած փորձագետներ, վերլուծաբաններ, ովքեր փորձում են ապահովել նոր մասնագիտական «հայացք» առկա քաղաքական խնդիրներին (Կենտրոնի մասին ավելի մանրամասն` այստեղ):

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետների մեկնաբանություններին կարող եք հետևել նաև մեր գործընկեր «Արմեդիա» տեղեկատվական և վերլուծական գործակալության կայքում: