ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը պայմանավորվել են Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկման շուրջ

ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։

«Լավ լուր Վրաստանի քաղաքացիների համար. ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի միջև քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերվել վիզային ազատականացման մասին», – ասվում է ԵՄ խորհրդում նախագահող երկիր Սլովակիայի կողմից Twitter-ում տարածված հաղորդագրությունում։

15.12.2016

«Արմեդիա» ՏՎԳ