Հայ-ռուսական համալսարանում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետները հանդես եկան զեկույցներով

Դեկտեմբերի 13-ին և 14-ին «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետներ Գրետա Ավետիսյանը և Նարեկ Մինասյանը մասնակցեցին «Հայ-Ռուսական Համալսարան»-ի «Քաղաքական ակումբ»-ի կողմից կազմակերպված հանդիպում-քննարկմանը՝ նվիրված տարածաշրջանային քաղաքական գործընթացներին:

Հանդիպում-քննարկումների ժամանակ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետները հանդես եկան զեկույցներով:

Փորձագետ Գրետա Ավետիսյանը ներկայացրեց Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական զարգացումները և անդրադարձավ վերջինիս հարաբերություններին տարածաշրջանային երկրների և հիմնական ուժային կենտրոնների հետ: Անդրադարձ եղավ նաև Հայաստանի հետ առնչություններին:

Փորձագետ Նարեկ Մինասյանն իր զեկույցում անդրադարձավ  Վրաստանի տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը` խոսելով նաև հայ-վրացական հարաբերությունների մասին: