
Ֆրանսիայում բացվել է արևային մարտկոցներով պատված աշխարհում առաջին ավտոմայրուղին
Ֆրանսիայի Տուրուվր քաղաքում բացվել է արևային մարտկոցներով պատված աշխարհում առաջին ավտոմայրուղին:
«Ավտոճանապարհների մակերևույթի օգտագործումն արևային էներգիան էլեկտրաէներգիայի վերածող վահանակների տեղակայման համար թույլ կտա տարածքներ խնայել գյուղատնտեսության համար», – բացման արարողությանն ասել է երկրի էկոլոգիայի և կայուն զարգացման նախարար Սեգոլեն Ռուայալը:
Պետական բյուջեին 5 մլն եվրո արժեցած այս նախագիծը թույլ կտա 5000 բնակիչ ունեցող քաղաքի լուսավորման համար անհրաժեշտ էլեկտրէներգիա կուտակել:
23.12.2016
«Արմեդիա» ՏՎԳ