
Շնորհավորում ենք բոլոր այն քրիստոնյաներին, ովքեր տոնում են Սուրբ Ծնունդը
Դեկտեմբերի 25-ին քրիստոնյա աշխարհի մի հատվածը տոնում է Սուրբ Ծնունդը: «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ թիմը շնորհավորում է բոլոր նրանց, ովքեր այսօր տոնում են Սուրբ Ծնունդը, մաղթում խաղաղություն, ներդաշնակություն, առողջություն, հաջողություն և բարգավաճում: Ցանկանում ենք, որ տոնական օրերին իշխող խաղաղությունը և գեղեցկությունը մնա ձեզ հետ ողջ տարվա ընթացքում:
Այս տարին ևս ապացուցեց, որ աշխարհն ավելի շատ բարության, դրականի ու խաղաղության կարիք ունի: Նոր տարին հրաշքների ժամանակ է: Եկեք հավատանք, որ 2017 թվականն իր հետ կբերի հաջողություն և ուրախություն, երկարատև խաղաղություն, երջանկություն և միայն դրական փոփոխություններ:
Շնորհավոր Սուրբ Ծնունդ!!!!
Լավագույն մաղթանքներով,
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ թիմ