ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար. շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ, Հայաստան

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ խոսելով հայերեն:

«Սիրելի հայաստանցիներ, Հայաստանում ԵՄ պատվիրակության անունից՝ շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն ու թող որ ամրապնդվի սերը, հավատը և երջանկությունը հայ ժողովրդի տներում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ, Հայաստան»,-ասված է դեսպանի շնորհավորանքում: 

 Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

30.12.2016