Դանիայի խորհրդարանը որոշում է կայացրել Հայոց ցեղասպանության դատապարտման մասին բանաձևի շուրջ

Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության դատապարտման մասին բանաձև է քննարկվել: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberturk» թերթի կայքին, քննարկման արդյունքում որոշում է կայացվել «Թուրքիայի վերաբերյալ քննադատություններ պարունակող» բանաձևը  խորհրդարանի լիագումար նիստում հունվարի 26-ին քվեարկության դնել:

Քննարկման ժամանակ բանաձևին ընդդիմացող պատգամավորները հայտարարել են, որ ցեղասպանության հարցը պետք է թողնել պատմաբաններին, սակայն բանաձևի քննարկումը նախաձեռնողներն էլ հակադարձել են` ասելով, որ պատմաբանները հստակ գնահատական արդեն տվել են այդ հարցին:

20/01/2017