ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները շատ մոտ են ավարտին. ԵՄ դեսպան

2017 թվականին ակնկալում ենք, որ Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվող շրջանակային համաձայնագիրը նոր մակարդակի կհասցվի:

Հունվարի 24-ի լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում ԵՄ դեսպանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը վերջնական տեսքի հասցնելու առումով լավ հեռանկարներ կան: «Շատ ծանր աշխատանք է իրականացվում թե՛ մեր հայ գործընկերների կողմից, թե՛ բրյուսելյան իմ գործընկերոջ կողմից: Թեպետ մենք հիմա հստակ ամսաթվերի մասին չենք կարող խոսել, բայց ես կարծում եմ, որ բանակցողները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը», – նշել է Սվիտալսկին:

Նա հույս է հատնել, որ այս տարի վերջնական տեսքի կբերվի նաև գործընկերության առաջնայնությունների քննարկումները՝ արևելյան հարևանության քաղաքականության շրջանակներում:

«Արմեդիա» ՏՎԳ

24.01.2017