Սիրիահայ երիտասարդների հզորացման ծրագիր

Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ն հրավիրում է 18-ից 30 տարեկան սիրիահայ երիտասարդներին մասնակցելու «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» մեկ տարի տևողությամբ ծրագրին։

Ծրագրի նպատակն է նպաստել տեղահանված և հակամարտությունից տուժած երիտասարդների և իրենց տեղացի հասակակիցների ինտեգրմանը Հայաստանում, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման, դասընթացների, գործնական աշխատանքների ու զբաղվածության հնարավորություններ ստեղծելու միջոցով աջակցել նրանց կենսագործունեության միջոցների ապահովմանը: 

Մանրամասները մեր կայքում՝ http://apy.am/en/home-1/news/2288/

Ծրագիրն իրականացվում է «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից՝ ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի ֆինանսավորմամբ: