Հայ արտիստները Բելգիայում կատարել են «Սպարտակ» բալետը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կորդեբալետի 21 հոգանոց արտիստական խումբը օրերս մասնակցել է Բելգիայում կայացած Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացման առաջնախաղին:

 «Սպարտակի» խորեոգրաֆն է եղել մեծանուն Յուրի Գրիգորովիչը:

Նշվում է, որ Բելգիական լրատվամիջոցներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել մեր բալետի արտիստների բարձրարվեստ պարին ու խաղին:

10.02.2017